News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները քիչ առաջ  երկրորդ ինքնաբացարակի միջնորդությունը ներկայացրեցին Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին։

Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն ասաց, որ հայտնի չէ, թե ինչի հիման վրա է գործը մակագրվել հենց այս  դատավորին։ Ըստ պաշտպանի՝ այդ կերպ կասկածի տակ է դրվում դատարանի՝ օրենքի հիման վրա ստեղծված լինելու հանագամանքը:

Նա նաեւ հիշեցրեց, որ նախորդ դատավորը հենց այս հիմքով էր ինքնաբացարկ հայտնել: Խոսքը դատավոր Դավիթ Գրիգորյանի մասին է, ով հունվարի 12-ին ինքնաբացարկ էր հայտնել, պատճառաբանելով, որ այդ օրը ինքը հերթապահ չի եղել սակայն գործն իրեն մակագրվել:

Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո որոշում կայացրեց մերժել միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ դատարանի նախագահը կարող էր գործը մակագրել այդ օրվա հերթապահ դատավորներից մեկին: 

Դատական նիստը մեկ ժամով ընդմիջվեց:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել Քոչարյանի պաշտպանները, իսկ  ՀՔԾ–ն միջնորդել է  եւս երկու ամիս ժամկետով երկարաձգել Քոչարյանի կալանքի ժամկետը։ Այս երկու գործն էլ քննելու է դատավոր Արթուր Մկրտչյանը։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել են դեռեւս նախորդ տարի՝ դեկտեմբերի 26-ին, եւ դատարանին խնդրել են որոշել սահմանվող գրավի չափը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ