News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Երբ խոսում ենք հուշարձանների պաշտպանություն, ես չեմ հավատում, որ ՀՀ կառավարությունը եւ Երեւանի ղեկավարությունը, եթե նպատակ դնեն ինչ–որ շենք պահպանել, դա հնարավոր չլինի անել։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, Երեւան քաղաքի ավագանու արտահերթ նիստին ասաց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Կարապետյանը՝ խոսելով Արամի 23–ում շենքի պատի փլուզման հարցին։

Նրա համոզմամբ՝ տեխնիկական տեսանկյունից որեւէ խնդիր չկա, պետք է մեծ ցանկություն ունենալ. «Այդ շենքը 120 տարի կանգնած էր անվնաս, խնդիրներ առաջացան այն ժամանակ, երբ քաղաքի նախկին իշխանությունները ոչ այդքան ճիշտ նախագիծ հաստատեցին եւ թույլ տվեցին փոսը քանդել ոչ ճիշտ տեխնիկական տեսակետից»։

Արսեն Կարապետյանը շեշտեց՝ այսպիսի հարցերում վերջին մեղավորը միշտ պատվիրատուն է. «Այսինքն՝ եթե մենք հստակ խաղի կանոններ առաջարկենք, որեւէ պատվիրատու չեմ կարծում դեմ գնա քաղաքի որոշումներին»։

Ավագանու անդամը նշեց՝ իրեն չի հետաքրքրում գերատեսչական մարմինների դիրքորոշումը այդ հարցում.«Մենք պատասխանատու ենք քաղաքի տարածքում մշակութային ժառանգության պաշտպանության համար, եւ անձամբ ինձ շատ քիչ է հետաքրքրում թե այս կամ այն գերատեսչությունը ոնց է դրան վերաբերում եւ ում է մեղավոր համարում դրանում, մենք պետք է անենք հնարավորն ու անհնարը մեր մշակութային ժառանգությունը պահպանելու համար»։

Նշենք, որ Արամի 23 շենքում, որի պատը օրերս փլուզվել էր, տեղակայված է Տիգրան Հեքեքյանի գլխավորած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը։ Նրանք ամիսներ շարունակ ահազանգում էին շենքի սարսափելի վիճակի մասին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
ԵԿՄ-ից հրաժարվում են արձագանքել վերջին օրերի միջադեպերին, որոնց ժամանակ ԵԿՄ-ականները «Ուազ» մակնիշի մեքենան քշել են ճանապարհը փակածների...
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Մարդիկ երեկ փակել էին ճանապարհը դեպի Վրաստան: Ոստիկանները հրմշտելով ցրեցին նրանց, հեռացրին մեքենաները ճանապարհից...
Անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասին
Դա իրավաչափ երևույթ չէ, կոչ ենք արել ընդհանրապես զերծ մնալ նման գործողություններից։ Տարբեր հարցերի վերաբերյալ ունեցել ենք առերևույթ...
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառքի գործով
Անմիջականորեն պաշտպանության նախարարությունում նա շարունակել է զբաղվել բնակարանային հարցերով․․․
Երեւանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Ապրիլի 24-ին` ժամը 00:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Ամենաշատ