News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Բուլղարացի հնագետները Պլովդիվ քաղաքում պեղումների մասին հաշվետվություն են ներկայացրել, ըստ որի հին հռոմեական քաղաքի 6 շքեղ թաղամասերի մնացորդներ են հայտնաբերվել, հայտնում է Archaeology in Bulgaria-ն:

Պլովդիվը կառուցվել է Ֆիլիպպոպոլիս քաղաքի տեղում: Պեղումների ընթացքում, որոնք երկար տարիներ շարունակվել են, հնագետները շենքերի ավերակներ են գտել:

Նրանք պարզել են, որ Հռոմեական կայսրության ժամանակ քաղաքը կազմված էր 6 շքեղ թաղամասերից: Ի դեպ, այդտեղ հասարակաց տուն է գտնվել: Այն նման է Պոմպեյում հայտնաբերվածին, սակայն այն մոտ 200 տարով փոքր է:

Ժամանակակից Պլովդիվը գտնվում է 7 բլուրների վրա:  Սակայն հռոմեական շքեղ թաղամասերի մնացորդները գտնվել են երեք բլուրների վրա:

Հնագետները մասնավորապես գինետուն եւ տաճարի ավերակներ են գտել: Վերջինիս առանձնահատկությունն այն է, որ այն նվիրված էր հնագույն աստվածութուններին, այլ ոչ թե կոնկրետ Աստծո:

Այն իսկական պանթեոն էր: Հնագետները տաճարում աստվածությունների քանդակների մոտ 600 բեկորներ են գտել, որոնց խոնարհվում էին Ֆրակիայի բնակիչները, հռոմեացիները, հույները եւ անգամ պարսիկները: Այսպես՝ հայտնաբերվել է Միտրայի քանդակ՝ հնդիրանական ծագման Աստծո:

Հետազոտողները նշում են, որ գտնված բոլոր բնակելի եւ հասարակական վայրերը շքեղ զարդարված են եղել: Հավելենք, որ Ֆիլիպպոպոլիսը անվանվել է Ֆիլիպ II Մակեդոնացի թագավորի պատվին:

Հռոմեացիների կողմից Հին Ֆրակիան նվաճելուց հետո մեր թվարկության առաջին դարում այն վերանվանվել է Տրիմոնցիում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ