News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ութ օդանավակայանների անվտանգության աշխատակիցները մասնակցում են Verdi  արհմիության գործադուլին: Հարյուրավոր թռիչքներ են հետաձգվել, ակցիան կարող է ազդել մոտավորապես 220.000 ուղեւորների վրա, հաղորդում է RT-ն՝ վկայակոչելով Deutsche Welle-ին:

«Գերմանիայի օդային հաղորդակցության ցանցն այդ օրը կարող է կաթվածահար լինել», -նախազգուշացնում է ADV գերմանական քաղաքացիական օդանավակայանների միավորումը:

Ճշտվում է, որ կեսգիշերին բողոքի ակցիան սկսվել է Համբուրգի, Հանովերի եւ Բրեմենի օդանավակայաններում: Ֆրանկֆուրտի, Դրեզդենի, Մյունխենի, Լայպցիգի եւ Էրֆուրտի օդանավակայաններում անձնակազմը մի քանի ժամով դադարեցրել է աշխատանքը:

Նշվում է, որ Մայնի Ֆրանկֆուրտում բողոքի գործողությանը մասնակցում է 5000 աշխատակից, թռիչքի եւ ժամանման 570 չվերթները չեղյալ են հայտարարվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ