Լոռու մարզում, այսօր՝ հունվարի 15-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել. ժամը 13։00-ի սահմաններում Սպիտակի բժշկական կենտրոնից Ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով՝ մահացել է։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ մահացածը Սպիտակ քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Գարուշ Մարությանն էր։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե որտեղից է սպանվածը տեղափոխվել հիվանդանոց։