News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 23
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը լրագրողներին հայտնել է, որ հունվարի 23-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու մտադրություն ունի: Համապատասխան հայտարարությունը թուրք ղեկավարն արել է երեքշաբթի՝ խորհրդարանում ելույթից հետո:

«Մեծ է հավանականությունը, որ կհանդիպենք Պուտինին հունվարի 23-ին», - ասել է նա: Էրդողանը նաեւ ընդգծել է, որ «օրակարգում եռակողմ հանդիպումն է Ռոհանիի եւ Պուտինի հետ»:

Հունվարի 10-ին Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ սիրիական կարգավորման հարցով Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի գագաթաժողովը նախատեսվում է անցկացնել առաջիկա շաբաթներին: Նա նշել է, որ շուտով նախատեսվում է անցկացնել նաեւ Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը:

Ինչպես ավելի վաղ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն էր հայտարարել, Էրդողանի այցը Ռուսաստան «պատրաստվում է մոտ ապագայում», սակայն «կոնկրետ ամսաթիվ  դեռ չի որոշվել», հաղորդում է ТАСС-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ