News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արդարադատության համակարգից կան դժգոհություններ, որոնք ունեն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Օբյեկտիվ պատճառներից մեկն, ըստ նրա, այն է, որ մենք դատավորների սակավություն ունենք համեմատած այլ եվրոպական երկրների. «Սա ավելացնում է դատավորների ծանրաբեռնվածությունը: Այո, կա նաեւ դատարաններում ընդհանուր պրոֆեսիոնալիզմի խնդիր: Այո, կա դատավորների սոցիալական երաշխիքների ապահովման խնդիր: Խնդիր կա, որ դատական համակարգն անընդհատ բարեփոխումների ենթարկվի: Դատական համակարգը չունի կայուն վիճակ, մենք կամ ունենում ենք կայուն զարգացում, կամ հետնահանջ»,-ասաց նա՝ հավելելով, որ այսօր կան բոլոր նախադրյալները, որ հնարավոր լինի ապահովել մկայուն զարգացում:

Անդրադառնալով այսօր դատական իշխանության հետ կապված խնդիրներին, Վարդանյանը նշեց, որ ցանկացած միջամտություն դատական իշխանության անկախության նկատմամբ անընդունելի է: «Դատական իշխանության ինստիտուցիոնալ փոփոխություններին միանշանակ կողմ եմ, բայց ես չեմ կարող կողմ արտահայտվել տեսակետին, որ մենք պետք է անցնենք դատավորների ամբողջական կազմի փոփոխության, որովհետեւ այն անկախ է օրենսդիր ու գործադիր իշխանությունից»,-ընդգծեց հանձնաժողովի նախագահի թեկնածուն:

Տպել
Ամենաշատ