News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Դա ջենտլմենական ժետ էր, քանի որ կինը պարտվել էր տղամարդուն: Հունվարի 15-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով ԲՀԿ-ից ԱԺ-ի նորընտիր փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի ժեստը, որը պաշտոնում ընտրվելուց հետո «Լուսավոր Հայաստանից» իր հակառակորդ Մանե Թանդիլյանին ծաղկեփունջ նվիրեց:

Կուսակցության ղեկավարի խոսքով՝ «Լուսավոր Հայաստանը»  եւ նրանց խմբակցությունը ողջունում են Էնֆիաջյանի ժեստը:

«Բայց եթե այնպես ստացվեր, որ նա պարտվեր, ապա մենք էլ նրան ինչ-որ բան կնվիրեինք: Դրամապանակ կամ օծանելիք կնվիրեինք», - ասաց Մարուքյանը:

Լրագրողների հարցին՝ կարող է արդյոք այդ ծաղկեփունջը թուլացնել երկու քաղաքական ուժերի միջեւ ծագած լարվածությունը, Մարուքյանն ասաց, որ իրենց միջեւ ոչ մի լարվածություն չկա:

«Ես արդեն հազար անգամ ասել եմ, որ ընտրում էր  «Իմ քայլը» խմբակցությունը: Ես այդ մասին ասել եմ իմ ելույթի ժամանակ», - ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ ընդդիմությունից ԱԺ-ի փոխնախագահի ընտրության հարցով քվեարկությանը «Իմ քայլը» խմբակցության աջակցության շնորհիվ պատգամավորների ճնշող մեծամասնությամբ ընտրվեց ԲՀԿ-ից պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ