News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը մտադիր է ղեկավարել խորհրդարանական երկու մշտական հանձնաժողով: Հունվարի 15-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԲՀԿ-ից ԱԺ նորընտիր փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը:

Նրա խոսքով՝ դրանք այն հանձնաժողովներն են, որոնք մոտ ապագայում կստեղծվեն: «Խոսքը Մարդու իրավունքների, ինչպես նաեւ Տարածաշրջանային ինտեգրացիայի խորհրդարանական մշտական հանձնաժողովների մասին է»,- պարզաբանեց Էնֆիաջյանը:

Ընդ որում՝ նա նշեց, որ Տարածաշրջանային ինտեգրացիայի մշտական հանձնաժողովի ստեղծումից առաջ իրենք խորհրդակցել են Ռուսաստանում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ