Հեռահաղորդակցային սարքավորումների ֆիննական արտադրող Nokia-ն մտադիր է Ֆինլանդիայում մոտ 350 աշխատատեղ կրճատել, հաղորդում է Yle-ն:
Բոլոր կրճատումները պետք է կատարվեն 2019-ին: Դրանք կվերաբերեն ընկերության բոլոր բաժիններին, բացի Օուլուում գործարանից: Ներկայումս Nokia-ի ֆիննական ստորաբաժանումներում մոտ 6 հազար մարդ է աշխատում:
Կրճատումները իրականացվում են միջոցների տնտեսման շրջանակում, որի համաձայն ընկերությունը մտադիր է մինչեւ 2020 թվականի վերջը տարեկան 700 մլն եվրոյով նվազեցնել ծախսերը:
Nokia-ում նշել են, որ այս միջոցներն անհրաժեշտ են երկարաժամկետ հեռանկարում նրա մրցունակության պահպանման համար:
Կրճատումներ են նախատեսված նաեւ արտասահմանյան գրասենյակներում, որտեղ մոտ 100 հազար մարդ է աշխատում, սակայն ընկերությունը չի նշում, թե քանի աշխատատեղ եւ որ երկրներում կկրճատվեն:
Վերջին տարիներին Nokia-ն արդեն մի քանի անգամ կրճատել է աշխատակազմը: