News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եթե իշխանություն երեք ճյուղերը չտարանջատվեցին, մենք չենք կարող ունենալ ժողովրդավարական երկիր: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը:

«Այսօր հնչում են տարբեր մեղադրանքներ, թե ինչու գործադիրի ղեկավարը չի զանգում այսինչ դատավորին այսինչ բանն ասի, սրան բռնեցին բաց թողեցին եւ այլն: Այս դիսկուրսը բավական ակտիվ է հասարակության մեջ: Այլեւս նման բան չի լինելու, հետ վերադարձ չի լինելու: Գործադիրի ղեկավարը չպետք է միջամտի դատական իշխանության գործերին»,-ասա ցնա:

Հովհաննիսյանի խոսքով, որեւէ մեղադրանք կամ պահանջ գործադիր իշխանության ղեկավարին՝ սրան բռնելու, նրան բաց թողնելու իմաստով, այլեւս չպետք է լինի Հայաստանում. «Եթե հետ գնանք հնին, չենք ունենա մեր երազած երկիրը»,-ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ