News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կլիմայագետները ցույց են տվել, որ կլիմայի փոփոխության պատճառով ծովի ալիքների ուժը մեծանում է. սա հատկապես վտանգավոր է Անտարկտիդայի ափերը ողողող ջրերում, հայտնում է Naked-Science-ը: 

Համաշխարհային օվկիանոսի մակերեւույթին ալիքները ստեղծում են քամիները, որոնք իրենց հերթին առաջանում են օդի տարբեր շերտերի միջեւ ջերմաստիճանների տարբերության հետեւանքով: Կախված, թե մթնոլորտում ածխաթու գազերն ինչպես են կուտակվում եւ այն ինչպես է տաքանում, որոշ կայուն քամիներ ուժգնանում են, իսկ մյուսները՝ թուլանում: Սակայն ուժգնացումն ավելի հզոր է, եւ էլ ավելի արագ քամիները ծովի մակերեւույթին ավելի բարձր ալիքներ ու վտանգավոր փոթորիկներ են ստեղծում: Այս մասին Իսպանիայից եւ ԱՄՆ-ից Բորջա Ռեգերոն եւ նրա գործընկերները նշել են Nature ամսագրում հրապարակված հոդվածում:

«Մեզ հաջողվել է ցույց տալ, որ ալիքների գլոբալ հզորությունը, որը քամու էներգիայի փոխակերպումն է ալիքների մակերեւութային շարժման մեջ, գլոբալ մասշտաբով աճել է»,- գրել են աշխատության հեղինակները:

Նրանց գնահատմամբ՝ 1948-ից 2008 թվականներն ընկած ամբողջ ժամանակահատվածում օվկիանոսի մակերեւույթին ալիքների հզորությունն ամեն տարի մեծացել է միջինը 0,41 տոկոսով: Այս պրոցեսն առավել ինտենսիվ է զարգանում Հարավային օվկիանոսում, որտեղ աճը կազմել է արդեն 2 տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ