News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2008 թվականի մարտի 1-ին այդ ժամանակ գործող վարչակարգը նույնպես սպանել է ոստիկանների՝ արդարացնելու համար ժողովրդի նկատմամբ կիրառվող բռնությունները և այն քաղաքացիների մահերը, որ հետագայում եղան: Այս մասին այսօր` հունվարի 15-ին, լրագրողներին ասաց «Սասնա Ծռեր» կուսակցության հիմնադիր անդամ Գագիկ Եղիազարյանը ՝ անդրադառնալով ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ոստիկանների սպանության հնարավոր բացահայտմանը:

«Կյանքի իրավունքի վերաբերյալ: Այո՛, կյանքի իրավունք է խախտվել: Բայց ո՞վ է խախտել այդ իրավունքը: Մենք ինքներս ենք շահագրգռված, որ բացահայտվի դա, որովհետև, եթե հիշում ենք՝ ձեռագիրը նույնն է: Մարտի 1-ին ռեժիմը նույնպես սպանել է ոստիկանների արդարացնելու համար ժողովրդի հանդեպ կիրառվող բռնությունները եւ այն քաղաքացիների մահերը, որոնք հետո եղան: ՊՊԾ գնդի գրավման գործի պարագայում նույնպես այդպես է »,- ասաց  նա:

Եղիազարյանի  համոզմամբ՝ կյանքի իրավունք ունեն ոչ միայն սպանված ոստիկանները, այլև՝ շատ քաղաքացիներ, որոնց իրավունքները խախտվել են նախկին իշխանությունների կողմից:

Եղիազարյանի խոսքով` Ժողովրդական ապստամբության դեպքում երկու կողմերից էլ կարող են զոհեր լինել:

«Չմոռանանք, որ մեր կողմից նույնպես եղել են զոհեր. «Հաց բերող» Արթուր Սարգսյանը, Արայիկ Խանդոյանը: Եվ նրանց գործն էլ ինչպես, որ հարկն է, չի քննվում. պատասխանատուները չեն բացահայտվում: Գործը պետք  քննվի բազմակողմանիորեն, բոլոր մեղավորները պետք է բացահայտվեն»,- հավելեց Գագիկ Եղիազարյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ