News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հաագայի միջազգային քրեական դատարանն անմեղ է ճանաչել Կոտ Դ՛ Իվուարի նախկին նախագահ Լորան Գբագբոյին, ով մեղադրվում էր մարդկության դեմ հանցագործությունների համար՝ հայտնում է BBC-ն։

Նախկին նախագահի դեմ մեղադրանքներն առաջ են քաշվել կապված բռնության ալիքի հետ, որ համակել էր Կոտ Դ՛ Իվուարը 2010թ․ ընտրություններից հետո, եւ որի հետեւանքով զոհվել էր 3000 մարդ։ Եւս 500 հազար մարդ ստիպված էր եղել լքել իր բնակավայրը։

Գբագբոն կալանավորվել էր 2011թ․՝ նախագահական թաքստոցում՝ ֆրանսիական զորքերի եւ ՄԱԿ խաղաղարարների օգնությամբ, որոնք սատարում էին ընտրված նախագահ Ալասան Ուատարին, ում հաղթանակն ընտրություններում Գբագբոն հրաժարվում էր ճանաչել։

Լորան Գբագբոն առաջին երկրի նախկին նախագահն է, ով կանգնել է Հաագայի դատարանի առջեւ։

Դատարանը վճռել է, որ Գբագբոն մեղավոր չէ, քանի որ մեղադրող կողմը չի կարողացել բավարար ապացույցներ ներկայացնել, եւ հայտարարել է, որ նա պետք է անհապաղ ազատ արձակվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ