Subaru ընկերությունը ներկայացրել է WRX STI սպորտային սեդանի նոր մոդիֆիկացիան՝ S209 անունով: Ավտոմեքենայի պրեմիերան, որը ճապոնական մակնիշի պատմության մեջ դարձել է ամենահզոր սերիական մեքենան, տեղի է ունեցել Դեթրոյթի ավտոսրահի շրջանակում, փոխանցում է Autonews-ը:
Subaru WRX STI S209 հագեցված է զգալիորեն արդիականացված 2,5-լիտրանոց 4-գլանանի օպոզիտային շարժիչով՝ 345 ձիաուժ հզորությամբ: Շարժիչում կիրառել են բարձր ճնշման եւ հաղորդակային ներմղիչով մեծացված տուրբին:
Դրանից բացի, Subaru Tecnica International-ի ինժեներներն օգտագործել են ուժեղացված մխոցներ եւ շարժաձողեր, մեծացված ինժեկտորներ, ուժային ագրեգատի կառավարման վերածրագրավորված էլեկտրոնային բլոկ, ինչպես նաեւ ձեռքով ողորկված չժանգոտվող պողպատից բաց թողնելու կարճախողովակներ: