News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բռնակալի օրենսդրական բազան շատ է դուր եկել վարչապետին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։

Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել հենց այդ նպատակով։ «Նա եկել է իշխանության բռնակալական ռեժիմը առնվազն մինչեւ 2020թ․ պահպանելու առաքելությամբ։ Այդ պատճառով մոտակա 6 ամիսներին խորհրդարանի օրակարգում չի լինի ո՛չ սահմանադրության դրույթների փոփոխություն, ո՛չ Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ»,- նշեց նա։

Խոսելով կառավարության կառուցվածքի առաջիկա բարեփոխումներին մասին՝ Փոստանջյանն ընդգծեց, որ պետական կառավարման համակարգի աշխատանքի օպտիմալացումը կարեւոր նախարարությունների կրճատման ճանապարհով արդարացված չէ։ «Ունենալով ինը միլիոնանոց սփյուռք՝ չի կարելի որակյալ աշխատանք կատարել արտասահմանում ապրող հայերի հետ եւ ներգրավել նրանց պետական շինարարության մեջ՝ չունենալով նախարարություն։ Հաշվի առնելով, որ մեր երկրի բնակչության մեծ մասը ներգրավված է գյուղատնտեսական ոլորտում, անհասկանալի է, թե ինչպես պետք է կազմակերպվի այս ոլորտի աշխատանքը առանց մասնագիտացած պետական մարմնի, այսինքն՝ գյուղատնտեսության նախարարության»,- նշեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ