News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բուժօգնությունը չպետք է թանկ հաճույք լինի, այլ պետք է հասանելի լինի բոլորին: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում հայտարարեց Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նարեկ Զեյնալյանը:

Նրա խոսքով, դրա լավագույն տարբերակը բժշկական ապահովագրության համակարգի ներդրումն է. «Սրա համար պետք է քաղաքական կամք: Անհրաժեշտ է պրոֆեսիոնալ ձեւով գնահատել կարիքների գնահատում, կատարել ճիշտ պլանավորում, ընտրել ապահովագրականհամակարգի առավել օպտիմալ տարբերակը, տեղայնացնել ու փուլային ձեւով ներդնել:

Սա կբերի առողջապահության ոլորտում ստվերային շրջանառության վազեցմանը, ընդհուպ մինչեւ զրոյական մակարդակի: Դա կարող է նվազեցնել ու զսպել բուժծառայության գները, ինչպես նաեւ ապահովել բուժծառայողների պատշաճ վարձատրություն»,-հայտարարեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ