News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Իրանցի հնագետները հյուսիսային Գիլան քաղաքում բենզալցակայանի մոտ 3000 տարեկան կմախքի մնացորդներ են հայտնաբերել՝ տեղեկացնում է Tasnim-ը։

Խմբի ղեկավար Շահրամ Ռամինի խոսքով, հնագիտական պեղումների ժամանակ Ռոստամաբադի մոտ գտնվող այս վայրում մի քանի գերեզման է գտնվել։

Այդ գերեզմաններն, ըստ գիտնականների, կապված են երկաթե դարի հետ եւ 3000 տարեկան են։

Գերեզմաններում, կմախքներից բացի, սրեր եւ կավե ամանեղեն կա, ինչպես նաեւ կենդանիների ոսկորներ, որոնք վկայում են, որ հանգուցյալներին դրանք մատուցվել են որպես սնունդ։

Երկաթե դարին պատկանող իրերի կողքին գտնվել են նաեւ քարե զենքեր, որոնք իրանցի հնագետների նախնական հետազոտությունների համաձայն, հավանաբար, էպիպոլիոլիտի դարաշրջանից են եւ 12 000 տարվա պատմություն ունեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ