News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանի ԱԳՆ-ն բողոք է ներկայացրել Նիդերլանդների դեսպանին Հաագայում Իրանի դիվանագիտական առաքելության վրա հարձակման կապակցությամբ, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Նիդերլանդների դեսպանը հրավիրվել է  Եվրոպայում Իրանի ԱԳՆ-ի առաջին դեպարտամենտի ղեկավարի կողմից, նրան վճռական բողոք է ներկայացվել», - ասվում է Իրանի ԱԳՆ-ի հայտարարությունում, որը նշում է, որ Իրանի բողոքը կապված է Հաագայում Իրանի դեսպանատան վրա որոշ հակահեղափոխական եւ անջատողական անձանց հարձակման հետ:

Նշելով անցյալում նման հարձակումների եւ Նիդերլանդների ոստիկանության անհամապատասխան միջոցների մասին, Եվրոպայում Իրանի ԱԳՆ-ի առաջին դեպարտամենտի ղեկավարը Ամստերդամին դիվանագիտական հարաբերությունների եւ Հաագայում Իրանի դիվանագիտական առաքելության անվտանգության ապահովման մասին Վիեննայի կոնվենցիայի շրջանակում լուրջ գործողություների կոչ է արել:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ