News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հնդկաստանում միլիոնավոր ուխտավորներ են մասնակցում աշխարհի խոշորագույն Կումբխա-մելա կրոնական փառատոնին՝ տեղեկացնում է AFP-ն։

Ակնկալվում է, որ Պրայագրաջում ութ շաբաթ տեւող փառատոնին 150 միլիոն մարդ, այդ թվում՝ մեկ միլիոն արտասահմանցի հյուրեր, կսուզվեն ջրի մեջ այն վայրում, որտեղ հատվում են Գանգես, Յամունա եւ առասպելական Սարասվատի գետերը։

Ավելի քան 18 միլիոն ուխտավորներ՝ մերկ, մոխրից կեղտոտ ասկետների հետ սկսել են երթը։ Այս մասին հայտնել է փառատոնի հազմակերպչական կոմիտեի ներկայացուցիչը։ Սպասվում է, որ այս տարի փառատոնին կմասնակցեն ավելի շատ մարդիկ, քան անցյալ տարի։

Աստվածավախ հնդիկները հավատում են, որ Գանգեսի ջրերում լողալը մարդկանց ազատում է մեղքերից, իսկ Կումբխա-մելայի ժամանակ այն փրկում է կյանքի ու մահվան շրջապտույտներից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ