News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Շատ բժիշկներ թեթեւամտորեն են վերաբերվում իրենց կողմից նշանակվող դեղատոմսերին, մարդը հետեւոլով բժշկին քայքայում է առողջությունը, հետո երբ հնարավորություն է ունենում ստուգելու այլ որակյալ բուժհաստատությունում, պարզվում է, որ այդ դեղատոմսը դրախտի կամ դժոխքի ուղեգիր է՝ կախված այդ անձի անցյալից: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նա նկատեց, որ այսօր մենք չունենք մեխանիզմ, որ քաղաքացին դիմելով դատարան, կարող է ապացուցված համարել իր նկատմամբ ցուցաբերած նախկին բժշկական «օգնության» անպիտանությունը եւ հասնել իր իրավունքների պաշտպանության:

«Ես ԱՄՆ-ում ունեմ ընկերներ, որոնք ասում են, որ եթե իրենց երկրում մի բժիշկ սխալ դեղատոմս նշանակի ու քաղաքացու առողջությունը քայքայվի, ապա այդ բժշկական կազմակերպությունը միլիոնավոր դոլարների վնաս է հատուցելու; Մեր երկրում այդ մշակույթը մշակված չէ, որը պետք է ներդնել»,-ասաց Գեւորգ Պետրոսյանը:

Խնդրին անդրադարձավ ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նարեկ Զեյնալյանը՝ նշելով, որ հարցը կարեւոր է, սակայն որեւէ օրենսդրական կարգավորման կարիք չկա. «Պետք է մշակել յուրաքանչյուր հիվանդության բուժման ստանդարտներ, այդ դեպքում որեւէ բժիշկ իրավունք չի ունենա շեղվել այդ ստանդարտից»:

Տպել
Ամենաշատ