News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2019 թ. հունվարի 5-ին ոստիկանության Ջերմուկի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ բնապահպան-ակտիվիստների եւ հանքավայրի աշխատակիցների միջեւ առկա է լարվածություն եւ հնարավոր է տեղի ունենա վիճաբանություն: Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 5-ին Ջերմուկում կողմերի միջեւ տեղի են ունեցել հանդիպում-քննարկումներ, որոնց ընթացքում որոշակի պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել: Միեւնույն ժամանակ կողմերի միջեւ վիճաբանության, կռվի, կամ բժշկական կենտրոններից մարմնական վնասվածքով բուժօգնության դիմածների կամ տեղափոխվածների վերաբերյալ ահազանգ կամ հաղորդում ոստիկանությունում չի ստացվել:

Նշենք, որ 2018 թվականի  մայիսից Ջերմուկ համայնքի մի խումբ բնակիչներ ի նշան «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ բողոքի, արգելափակել են դեպի հանքավայր տանող ճանապարհները եւ ընկերության աշխատակիցներին թույլ չեն տալիս մտնել տարածք:

Բախումներ թույլ չտալու նպատակով ոստիկանության ծառայողները մշտապես իրականացրել եւ իրականացնում են ամենօրյա միջոցառումներ, ոստիկանության բաժին են հրավիրվում ինչպես բնապահպան-ակտիվիստներ, այնպես էլ կապալառու կազմակերպության աշխատակիցներ, տարվում են համապատասխան բացատրական աշխատանքներ եւ տարածքում պահպանվում է հասարակական կարգը:

Հավելենք, որ ԶԼՄ–ներում տեղեկություն էր տարածվել, որ Ջերմուկում ընդհարումներ են տեղի ունեցել համայնքում Ամուլսարի հանքի կողմնակիցների եւ հանքի ճանապարհները փակած խմբի միջեւ: Նույնիսկ դանակահարության դեպք է եղել, որի մասին ոչ մի հաղորդագրություն ոստիկանությունը չի տվել։ Ավելին՝ ոստիկանությունը ոչ միայն չի միջամտել ու չի կանխել ճանապարհը փակողների ու համայնքի բնակիչների միջեւ բախումները, այլեւ չի ձերբակալել պատասխանատուներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ