Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն ստորագրել է հրամանագիր, որը ժամանակավորապես կհեշտացնի բրազիլացիների կողմից զենքի գնումը։ Սա նրա նախընտրական խոստումների իրականացման առաջին քայլն է, որը չեղյալ է հայտարարում երկրի քաղաքացիական անձանց կողմից զենք կրելու խիստ կանոնները՝ տեղեկացնում է Reuters-ը։
Նախագահի ուղերձը արձագանք է գտել ընտրողների շրջանում։ 2017թ․ Բրազիլիայում 64 000 սպանություն է գրանցվել՝ ամենաշատն աշխարհում։ Բոլսոնարոն հայտարարել է, որ ուզում է չեղյալ համարել 2003թ․ օրենքը, որն արգելում է քաղաքացիական անձանց զենք գնել։