News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երբ «Ելքը» առաջարկում էր դուրս գալ ԵՏՄ–ից, դա անում էր, քանի որ կար ճգնաժամ։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։

«Դուք հիշում եք՝ ինչպես ենք մենք մտել ժամանակին ԵՏՄ, այնտեղ կար երկու խնդիր՝ առաջին խնդիրը, որը միանգամից զգացվեց եւ որի մասին Սերժ Սարգսյանը միանգամից իր ելույթի մեջ ասաց, որ մենք մտել ենք Մաքսային միություն, որովհետեւ չմտնելը վտանգավոր էր եւ մեզ հնարավոր է պատժեին։ Բայց կար նաեւ երկրորդ խնդիրը՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ մենք բանակցել ենք մոտավորապես 4 տարի, բանակցությանը ես մասնակցել եմ, Հայաստանի շահը երեւում էր հենց տեքստի մեջ»,–նշեց նա։

Հովհաննես Իգիթյանը շեշտեց՝  հարցն այն չէր, որ հապճեպ մտանք ԵՏՄ, այլ խոսքը առանց բանակցելու մտնելու մասին էր։ «Երբ «Ելքը» առաջարկում էր դուրս գալ ԵՏՄ–ից, դա անում էր, քանի որ կար ճգնաժամ։ Որեւէ շահ մենք ԵՏՄ–ում չէինք տեսնում, իսկ այն պատճառաբանությունը, թե մտել ենք, որովհետեւ չմտնելը սխալ էր, չէր բավարաում ինձ ու այն ժամանակ «Ելք» դաշինքին»,–հավելեց նա։

Պատգամավորի կարծիքով՝ ԵՏՄ–ից հիմա դուրս գալը եթե չասենք վտանգավոր, բայց ոչ նպատակահարմար է, ուստի պետք է նայել, թե ինչ շահ է ունենալու Հայաստանը նրա կազմում լինելով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ռուսաստանում կարծում են, որ ՀՀ վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի եւ ԵՀ նախագահի հանդիպումն ուղղված է Իրանի դեմ
Եռակողմ հանդիպումն ուղղված է Իրանի դեմ, կարծում են Ռուսաստանում...
Ամենաշատ