News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Կարբի համայնքում տեղի ունեցած զինված միջադեպի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները՝ շարժառիթը, մասնակիցների շրջանակը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. մայիսի 27-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կարբի համայնքում՝ համայնքապետարանին հարակից տարածքում, մի խումբ անձանց միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի, կիրառվել հրազեն, առանձին մասնակիցների կողմից օգտագործվել  նաեւ մահակներ, կտրող-ծակող գործիք։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունը շարունակվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում:

Նախնական քննության տվյալներով՝ մի խումբ երիտասարդների միջեւ վիճաբանությունն առաջացել է ավտոմեքենան արագ վարելու  պատճառով.  համագյուղացին վարորդին նախ դիտողություն է արել արագ վարելու համար, ապա՝ շշով հարվածել նրա ավտոմեքենային։ Առաջացած վիճաբանությանը միջամտել են կողմերի ընկերները, որը վերածվել է ծեծկռտուքի, դանակահարության, ակոսափող ինքնաձիգից արձակվել կրակոցներ։ Միջադեպի ժամանակ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 6 անձ, որոնցից 2-ը՝ ծանր, 2-ը՝ միջին ծանրության, 2-ը՝ թեթեւ։

Քննությամբ պարզվել է մասնակիցները շրջանակը, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, հայտնաբերվել եւ առգրավվել  հանցագործության գործիք հանդիսացած ինքնաձիգը։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 6 անձի, որոնցից  5-ը Կարբիի բնակիչ են, 1-ը՝ Երեւանի։

44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ծանր մարմնական վնաս պատճառելու եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով,  Երեւանի 33-ամյա բնակչին՝  որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանության եւ մեկ անձի դանակահարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի  112-րդ հոդվածի 1-ին մասով եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասով, մեկ հոգու մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ ՝  որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանության, եւս 3 հոգու՝ ՀՀ  քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ