News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հացի քննությունը դարձյալ հետաձգվեց։ Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն ասաց, որ այսօրվա դատական նիստին քննվել է Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու ՀՔԾ-ի միջնորդությունը, որի վերաբերյալ իր առարկություններն են ներկայացրել պաշտպաններից Հայկ Ալումյանը և Հովհաննես Խուդոյանը:

Նշենք, որ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու եւ նրա կալանքը երկարաձգելու միջնորդությունները քննվում են միասին, թեւե պաշտպանական կողմը պնդում էր որ դրանք միանգամայն տարբեր միջնորդություններ են և վերաբերվում են տարբեր ժամանակահատվածների։ Հայկ Ալումյանը հայտնեց նաև, որ դատավորը գործով քննիչ Հրաչ Մուշեղյանին հարց է ուղղել, թե արդյո՞ք ազատության մեջ գտնվելու ժամանակահատվածում Քոչարյանը խուսափել կամ խոչընդոտել է գործի քննությանը, ինչին ի պատասխան քննիչը նշել է, թե այդպիսի հանգամանքներ հայտնի չեն, եւ շարունակել, որ չի խոչընդոտել, քանի որ հասկացել է, որ դա կարող է պատճառ հանդիսանալ իրեն նորից կալանավորելու համար: Այսպիսով, այսօրվա դատական նիստը հետաձգվեց. այն կշարունակվի հունվարի 16-ին, ժամը 11:00-ին:

Հիշեցնենք, որ երկրորդ նախագահի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել Քոչարյանի պաշտպանները, իսկ ՀՔԾ–ն միջնորդել է եւս երկու ամիս ժամկետով երկարաձգել Քոչարյանի կալանքի ժամկետը։ Այս երկու գործն էլ մակագրված է դատավոր Արթուր Մկրտչյանին։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել են դեռեւս նախորդ տարի՝ դեկտեմբերի 26-ին, եւ դատարանին խնդրել են որոշել սահմանվող գրավի չափը:

Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները եւ անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը՝ համաձայն որի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Երկրոդ նախագահը «Մարտի 1»-ի քրեական գործով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ