News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Գովազդը, որում հիշատակվում է #MeToo շարժումը եւ տոքսիկ առնականությունը, կռվախնձոր է դարձել սոցցանցերում։

Բրիտանական ընկերության կարճամետրաժ Believe ֆիլմը հայտնի «Լավագույնը, որ կարող է ստանալ տղամարդը» կարգախոսը փոխարինել է «Լավագույն տղամարդիկ կարող են լինել» բառերով։ Ընկերությունը հայտարարել է, թե ուզում է, որ տղամարդիկ միմյանց պատասխանատվության ենթարկեն՝ հայտնում է BBC-ն։

Սակայն շատ օգտատերերի դուր չի եկել ընկերության նոր կարգախոսը, նրանք հայտարարում են, որ այսուհետ Gillette-ն իրենց համար «մեռած է»։

Տեսանյութը 48 ժամվա ընթացքում ավելի քան 2 միլիոն դիտում է ունեցել։

Տեսանյութւոմ հարց է հնչում․ «Սա լավագո՞ւյնն է, որ կարող է ունենալ տղամարդը» եւ ցույց է տալիս սեռական ոտնձգություններ, սեքսիստական վարքագիծ եւ ագրեսիվ տղամարդկային պահվածք, որից հետո գալիս են ավելի դրական վարքագծի օրինակներ։ Տեսանյութի մեկնաբանությունները հիմնականում բացասական են, դիտողներն ասում են, որ այլեւս չեն գնի Gillette-ի արտադրանք կամ, որ գովազդը «ֆեմինիստական քարոզչություն» է պարունակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ