News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հունվարի 15-ին անցկացրել է ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից NEWS.am–ը տեղեկանում է, որ աշխատանքային խորհրդակցությանը քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրությունների կազմակերպմանը, սիգի փողոցային առևտրի դադարեցմանը, սուբվենցիայի տրամադրման կարգի փոփոխություններին, «Իմ քայլը հանուն մարզի» ներդրումային համաժողովի կազմակերպմանը և կրթական հաստատություններում հակահամաճարակային միջոցառումներին առնչվող հարցեր։

Սուրեն Պապիկյանը մարզպետներին կոչ է արել հետևողական և հասցեական մոտեցում ցուցաբերել համայնքների սեփական եկամուտների՝ հողի հարկի և գույքահարկի, հավաքագրման գործընթացի նկատմամբ ու ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ ոլորտում առկա ցուցանիշները բարելավելու և նախորդ տարվա համեմատ 2019 թվականին ավելի բարձր արդյունքներ ապահովելու ուղղությամբ։ Նախարարի պաշտոնակատարը նաև կարևորել է այս նպատակով համայնքապետերի և բնակչության հետ մարզպետների կողմից անհատական աշխատանք տանելու անհրաժեշտությունը։

Մի շարք համայնքներում առաջիկայում կայանալիք ընտրություններին ընդառաջ Սուրեն Պապիկյանը մարզպետներին հորդորել է հավուր պատշաճի կազմակերպել ընտրական գործընթացի նախապատրաստական աշխատանքները, բացառել ընտրությունների լեգիտիմության վրա ստվեր նետող ցանկացած դրսևորում՝ հավասար պայմաններ և հնարավորություններ ընձեռելով բոլոր թեկնածուներին։ «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մենք պետք է ստեղծենք հավասար հնարավորություններով այնպիսի մրցակցային դաշտ, որի պայմաններում համայնքապետ կընտրվի համայնքային հիմնախնդիրներին տիրապետող, դրանց լուծման տեսլականն ունեցող և բնակչության վստահությունը վայելող անձը»,-ասել է նախարարի պաշտոնակատարը։

Սուրեն Պապիկյանը մարզպետներից նաև հետաքրքրվել է սիգի փողոցային առևտուրը դադարեցնելու և համայնքների ղեկավարների հետ համատեղ ստուգայցեր կազմակերպելու առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տրված հանձնարարականի ընթացքի, արձանագրված արդյունքների վերաբերյալ և ընդգծել, որ պետք է խստագույնս վերահսկողություն իրականացնել՝ բացառելով ոլորտում առկա ցանկացած հանցավոր դրսևորում:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև օրակարգային հանդիսացող ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման կարգի փոփոխություններին, մարզերում առաջնային լուծում պահանջող խնդիրներին ուղղված ծրագրերի իրականացման ընթացքին, «Իմ քայլը հանուն մարզի» ներդրումային համաժողովի կազմակերպման աշխատանքների իրականացմանը, նախակրթարաններում և դպրոցներում մարզպետարանների իրավասության շրջանակներում տարվող հակահամաճարակային միջոցառումներին վերաբերող հարցեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե ինչ ունեցվածք էր հայտարարագրել Մուրադյանը՝ Գլխավոր...
«Ժողովուրդ». Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության…
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
Ամենաշատ