News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հաստատված կազմով նոր ձևավորված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը տեղի կունենա հունվարի 22-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Ափոյանը:

«Պաշտոնական ծանուցում ենք ստացել, որ նիստը տեղի կունենա հունվարի 22-ին, ժամը 11:00-ին»,- ասել է Ափոյանը:

Ուսանողական խորհրդի նախագահի խոսքով՝ այդ օրը տեղի կունենա նաև ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությունը:

«Նիստի օրակարգի առաջին երկու հարցերով նախատեսված են խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության հարցերը»,- նշել է Դավիթ Ափոյանը:

Տպել
Ամենաշատ