News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ից դուրս գալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի յուրաքանչյուր քայլ իմփիչմենթի հիմք կհանդիսանա։ Այս մասին CNN-ին հայտարարել է դեմոկրատ կոնգրեսական Ջեկի Սփեյերը։

Նրա խոսքով, Կոնգրեսը կամ նախագահի խորհրդականները ստիպված կլինեն լուրջ գործողություններ նախաձեռնել, որպեսզի խոչընդոտեն Դաշինքից ԱՄՆ-ի դուրս գալուն։

«Ավելի լավ կլինի, որ դա դատարկ սպառնալիք լինի նախագահի կողմից, որովհետեւ ես կարծում եմ, որ այդ գործողությունն այնքան քայքայիչ կլինի մեր երկրի եւ ազգային անվտանգությունը պաշտպանելու մեր ունակության համար, որ մեր կողմից լուրջ ջանքերի հիմք կհանդիսանա՝ լինի դա 25-րդ փոփոխություն թե իմփիչմենթ»,- հայտարարել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ