News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը վստահ է, որ ավելի շատ երկրներ կհրաժարվեն դոլարից։ Այսպիսի կարծիք կառավարության ղեկավարը հայտնել է Գայդարյան համաժողովում իր ելույթի ժամանակ՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

Մեդվեդեւը համոզված է, որ նման իրավիճակի հասցրել են ԱՄՆ-ի գործողությունները։ «Երկիրը, որի դրամային միավորը կարեւոր պահուստային արժույթ է հանդիսանում, ինքն է ոչնչացնում դրա հանդեպ վստահությունը»,- համոզված է վարչապետը։ Նա նշել է, թե ԱՄՆ-ի ագրեսիվ քաղաքականությունը հասցրել է նրան, որ Ռուսաստանը հրաժարվել է արտաքին առեւտրային գործողություններում դոլարի գործածությունից։

Մեդվեդեւը վստահ է, որ դոլարից հրաժարվելու միտումը միայն աճելու է։ «Ամենահզոր խաղացողի նման տնտեսական գործողությունները միայն սրելու են լարվածությունը»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ