News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վիսկոնսինի դատախազները բացահայտել են 13-ամյա Ջեյեմի Քլոսի առեւանգման մանրամասները։ Աղջկան անցյալ շաբաթ հաջողվել էր փախչել առեւանգողից՝ հայտնում է USA.one-ը։

Հիշեցնենք, որ աղջկան երեք ամիս շարունակ փնտրում էին ամբողջ երկրով մեկ։ Կալանավորված 21-ամյա Ջեկ Փեթերսոնը մանրամասն նախապատրաստվել էր հանցագործությանը։ Նա ծանոթ չէր Ջեյեմիի հետ, նույնիսկ նրա անունը չգիտեր։ Ինչպես պատմել է, կասկածյալը, 2018-ին, վերադառնալով աշխատանքից, Բերոն քաղաքի ավտոբուսի կանգառում տեսել է մի աղջկա եւ հասկացել, որ նա իրեն «պետք է» ու կփախցնի նրան։

Բառացիորեն հաջորդ օրը Փաթերսոնը գնել է Walmart սեւ դիմակ։ Նա մի քանի անգամ ավտոմեքենայով անցել է Քլոսների տան կողքով, սակայն չի համարձակվել որեւէ գործողություն կատարել, քանի որ տան մոտ մի քանի ավտոմեքենա է կայանված եղել։ Վերջապես հոկտեմբերի 15-ին նա վերցրել է իր հոր հրացանը եւ գնացել Քլոսների տուն։ Մթության մեջ աղջկա հայրը, կարծելով ոստիկան է մոտենում, խնդրել է ցույց տալ կրծքանշանը, սակայն կրակոց է ստացել գլխին։ Լսելով կրակոցը՝ Դենիզ Քլոսը դստեր հետ թաքնվել է բաղնիքում, որտեղ էլ նրանց գտել է Փաթերսոնը։ Նա քաշելով աղջկան հեռացրել է մորից եւ սպանել վերջինիս, իսկ աղջկան կապել է եւ վերցրել իր հետ։ Երեք ամիս նա անցկացրել է իրեն առեւանգողի տանը՝ Գորդոնում, որը Բերոնից 65 մղոն դեպի հյուսիս է գտնվում։

Ջեյեմին պատմել է, որ Փաթերսոնն իրեն մահճակալի տակ էր պահում, երբեմն կես օր առանց սննդի, ջրի եւ զուգարան գնալու հնարավորության էր թողնում։ Այդ ընթացքում տուն հյուրեր էին գալիս։ Իրավապահները չեն հայտնում, թե ենթարկվել է արդյոք աղջիկը սեռական բռնության։ Հունվարի 10-ին, երբ Փաթերսոնը գնացել է 5-6 ժամով, Ջեյեմիին հաջողվել է փախչել։ Նա դիմել է շանը զբոսանքի հանած անցորդին․ «Ես Ջեյեմի Քլոսն եմ, օգնեք ինձ։ Նա սպանել է իմ ծնողներին։ Խնդրում եմ, ես տուն եմ ուզում»։ Մեղադրյալի համար 5 մլն դոլարի չափով գրավ է նախատեսվել։ Առաջին նիստին ներկա են եղել Փաթերսոնի եղբայրն ու հայրը։

Երբ նրա հորը հարցրել են․ «Դուք գիտեի՞ք», նա միայն տարուբերել է ցածր խոնարհած գլուխը՝ «Ոչ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ