News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» առաջարկում է քննարկել Ներքին գործերի նախարարությունը վերստեղծելու նպատակահարմարությունը։

Ստորև ներկայացնում ենք կազմակերպության հայտարարությունը.

«Ազգային ժողովն առաջիկայում կքննարկի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է արմատապես փոփոխել կառավարության կառուցվածքը և կրճատել նախարարությունների ցանկը: Այդ լույսի ներքո հարկ ենք համարում քննարկել 2002 թվականից գործունեությունը դադարեցրած Ներքին գործերի նախարարությունը վերստեղծելու նպատակահարմարությունը: Այսպիսով, 2002 թվականից ներքին գործերի նախարարությունը, փաստացի պահպանելով նախարարության ներքին կառուցվածքը, դադարեց նախարարություն լինելուց և վերածվեց կառավարությանն առընթեր մարմնի: Հիմնական տարբերությունն այն էր, որ մարմնի ղեկավարն այլևս հաշվետու չէր խորհրդարանին:

Հիմնական տարբերություննները

Կառավարությանը (կամ վարչապետին) առընթեր ոստիկանության  և ներքին գործերի նախարարության հիմնական տարբերությունը ընդգծելու համար արժե համեմատական տանել պաշտպանության ոլորտի հետ: Այսպիսով, պաշտպանության ոլորտում կա կառավարության պաշտպանական քաղաքականության պատասխանատու՝ Պաշտպանության նախարարություն և պաշտպանության ամինջական իրականացնող՝ Զինված ուժեր և դրանց գլխում կանգնած գլխավոր շտաբ: Նախարարը համակարգում է քաղաքականության մշակումն ու իրականացումը, իսկ գլխավոր շտաբի պետը՝ զուտ ղեկավարում զինված ուժերը: Նույնը կարելի է ասել նաև փրկարար ծառայության և արտակարգ իրավիճակների նախարարության մասով: Այնինչ, ոստիկանության դեպքում ոստիկանության պետը (և կենտրոնական ապարատը) միաժամանակ թե՛ ղեկավարում է ոստիկանությունը, թե՛ մշակում և իրականացնում քաղաքականությունը: Ավելին, մեկ այլ էական տարբերություն է հաշվետվողականությունը: Վարչապետին առընթեր ոստիկանության պետը հաշվետու է բացարձակապես վարչապետին, մինչդեռ նախարարը ենթակա (և հաշվետու) է վարչապետին, ինչպես նաև, հաշվետու է Ազգային Ժողովին: Նախարարը, որպես կառավարության անդամ, ներկա է լինում Ազգային Ժողովում կառավարության հետ հարցուպատասխանին և պատասխանում հասարակական կարգի պահպանման ու հանցագործությունների դեմ պայքարին վերաբերող պատգամավորներին հուզող հարցերին: Այն պարագայում, երբ խորհրդարանը քաղաքացիների կողմից ուղղակիորեն ընտրվող միակ մարմինն է (պետությունը խորհրդարանական հանրապետություն է), խիստ կարևոր է, որ պատգամավորները կարողանան նշված հարցերի վերաբերյալ պատասխանները ստանան հենց Ազգային Ժողովի դահլիճում՝ հանրության աչքի առջև: Հավելենք, որ Եվրոպական միության անդամ 28 երկրներից 27-ը ունեն ներքին գործերի նախարարություններ: Շվեդիան, որ բացառություն է այս առումով, ներքին գործերի նախարարության գործառույթները մեկտեղել է արդարադատության նախարարության կազմում (ցանկը՝ այստեղ):

Սահմանապահ ծառայություն

Հայաստանում սահամանապահ զորքերը Ազգային անվտանգության ծառայության կազմում են: Դա Խորհրդային միությունից եկած կառավարման մոդել է, որի հիմքը դրվել է 1957 թվականին, երբ ԽՍՀՄ սահմանապահ ծառայությունն ընդգրկվեց Պետական անվտանգության կոմիտեի կազմում: 1950-ականներին դա պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ այդ տարիներին ԽՍՀՄ դեմ հետախուզությունն իրականացվում էր տարատեսակ սահմանախախտումների միջոցով (թե՛ օդային, թե՛ ջրային և թե՛ ցամաքային): Սակայն արդեն վաղուց հետախուզությունը չի իականացվում սահմանախախտումների միջոցով: Իսկ այնտեղ, որտեղ դա իրականացվում է (Ադրբեջանի հետ սահմանին), հարցը գտնվում է Հայաստանի զինված ուժերի լիազորությունների ներքո (և ոչ ԱԱԾ-ի): Սա, որոշակի առումով ժողովրդավարական երկրներում նախադեպը չունեցող կառավարման մոդել է, քանի որ սահմանապահ ծառայությունն ավելի շատ ընդհանրություն ունի ոստիկանության հետ, քան հետախուզական/հակահետախուզական մարմնի հետ: Ոստիկանության փոխգործակցությունը սահմանապահ ծառայության հետ անգամ այժմ էապես ավելի շատ է, քան հետախուզական ու հակահետախուզական մարմինների հետ: Սահմանապահներն ու ոստիկանները համագործակցում են սահմանախախտների հայտնաբերման հարցում, սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի կառավարման հարցում, անցակետերում քաղաքացիների ու տրանսպոտային միջոցների բացթողնման հարցում և այլն: Այս առումով, զարմանալի չէ նաև, որ ԵՄ անդամ 28 երկրներից 23-ում սահմանապահ ծառայությունը (կամ գործառույթները) հենց ՆԳՆ-ի լիազորությունների շրջանակում են:

Փրկարար ծառայություն

Ակնհայտ է, որ Հայաստանում Կառավարությունն այժմ նախարարությունների թվի կրճատման և կառավարման օպտիմալացման նպատակ է դրել: Այդ տրամաբանության սահմաններում կարելի է Արտակարգ Իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) միացնել ՆԳՆ-ին և փրկարար ծառայությունն ընդգրկել ՆԳՆ կազմում: Փրկարար ծառայության և ոստիկանության համագործակցության ոլորտները շատ են: Ավելին, հանցագործությունների և արտակարգ իրավիճակների կանխարգելման գործողությունները հաճախ փոխկապակվցած են և չեն կարող լինել իրարից անկախ: ԵՄ անդամ երկրներից 22-ում ՆԳՆ-ն նաև իականացնում է փրկարար և հրշեջ գործառույթներ (կամ կազմում ներառում է փրկարար ծառայությունը): Դա նաև հնարավորություն է տալիս ստեղծելու «փրկության միասնական հեռախոսահամար», ինչպես աշխարհի բոլոր առաջատար երկրներում (911, 112 և այլն): Այլ կերպ ասած՝ արդյունավետ կլինի ստեղծել Ներքին գործերի նախարարություն, որի կազմում կլինեն 3 ծառայություններ՝ ոստիկանություն, սահմանապահ և փրկարար: Այդ ծառայությունների ղեկավարներին կարող է նշանակել վարչապետը՝ նախարարի առաջարկությամբ: Նման մոդել է գործում արդարադատության նախարարությունում, ուր գործում են ԴԱՀԿ, պրոբացիայի և քրեակատարողական ծառայությունները, որոնց ղեկավարները նշանակվում են վարչապետի կողմից: Կառավարման առաջարկվող փոփոխության արդյունքում, ժողովրդավարական հասարակության տրամաբանությանը համահունչ, խորհրդարանական վերահսկողության դաշտ կբերվեն ոստիկանությունն ու սահմանապահ ծառայությունը, էապես կավելանա ոստիկանության, սահմանապահ ծառայության և փրկարար ծառայության կառավարման օպտիմալությունն ու գործունեության արդյունավետությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ