News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վահագն Գրիգորյանի արարքը «Իմ քայլը» դաշինքի խմբակցության պատգամավորների համար բոլորովին անսպասելի էր, քանի որ նա գործընկերներին չէր զգուշացրել իր որոշման մասին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Գրիգորյանի կուսակից Հովհաննես Աղազարյանը՝ մեկնաբանելով Վահագն Գրիգորյանի կամավոր, անսպասելի հրաժարականը։
Աղազարյանի խոսքով, Գրիգորյանը շատ ունակ երիտասարդ է եւ օժտված է բազմաթիվ դրական հատկանիշներով՝ այս ոլորտում աշխատանքի համար։
«Ինձ հետ մասնավոր զրույցում նա ասաց, որ իրեն խորհրդարանում չի տեսնում եւ այդ պաշտոնում իրեն անվստահ է զգում։ Կարծում եմ, թեեւ դա ընդամենն իմ ենթադրությունն է, հարցը աշխատավարձն է։ Կարծում եմ՝ նա այնտեղ ավելի շատ էր ստանում։ Երեւի դա է նման որոշման պատճառ դարձել»,- հայտնեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի այսօրվա նիստում խոսնակ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ պատգամավոր Վահագն Գրիգորյանը հրաժարականի դիմում է գրել, սակայն նա հրաժարականի մասին հայտարարելուց հետոմեկ շաբաթվա ընթացքում կարող է հետ վերցնել իր դիմումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ