News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի խորհրդարանը հրաժարվել է հավանության արժանացնել Թերեզա Մեյի կառավարության եւ Եվրամիության միջեւ Brexit-ի համաձայնագիրը՝ հայտնում է BBC-ն։ «Դեմ» են քվեարկել 432, իսկ «կողմ» 202 պատգամավորներ։ Այսպիսի արդյունքը բրիտանացի վարչապետի խոշորագույն պարտությունն է վերջին 100 տարվա ընթացքում։

Այժմ Թերեզա Մեյը երեք աշխատանքային օրվա ընթացքում պետք է Brexit-ի հարցով պլան «Բ» ներկայացնի։

Լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբին արդեն խորհրդարան է մտցրել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, որը կքննարկվի չորեքշաբթի օրը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ