News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այն, որ ԱԺ նախագահը պետք է լիներ «Իմ քայլը» դաշինքից, որևէ կասկած չկար, և դաշինքն առաջադրեց իր թեկնածուին, հասկանալի էր նաեւ, որ ԲՀԿ-ն կողմ քվեարկեց Արարատ Միրզոյանի թեկնածությանը, քանի որ «Իմ քայլը» պաշտպանելու էր ԲՀԿ-ի թեկնածուին փոխնախագահի պաշտոնում, բայց ամբողջովին անհասկանալի էր «Լուսավոր Հայաստանի» կողմ քվեարկելը․ այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բադալյանը։ Նրա խոսքով՝ այս կուսակցությունը այլ տեսլական ունի եւ դիրքորոշումով չափավոր արեւմտամետ է, եւ այս ֆոնին անտրամաբանական էր նրանց կողմ քվեարկությունը։ «Լուսավոր Հայաստանը», ըստ քաղսքագետի, չի կարողանում իր դեմքով ներկայանալ, իր եղած իմիջը պահպանելու փոխարեն այն կոտրելու քայլեր է անում, հետեւաբար Արմեն Բադալյանը կարծում է, որ այս քվեարկությունից հետո ԼՀԿ-ն գցեց իր վարկանիշը եւ իմիջային կորուստ կունենա․ «Չեմ կարող ասել ինչքան՝ 1 տոկոս, 5 տոկոս, թե 10 տոկոս, բայց իմիջային անկում տեղի կունենա»,- նշեց նա։

Իսկ որ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում «Իմ քայլը» նախապատվություն տվեց ԲՀԿ-ի թեկնածուին, քաղաքագետի կարծիքով, ճիշտ էր․ «Ընտրողները գնահատել են քաղաքական ուժերի աշխատանքը, որակը, կշիռը․ ոսկե մեդալ ստացել է «Իմ քայլը» դաշինքը, արծաթը ստացել է ԲՀԿ-ն, և բնականաբար ստացել է ԱԺ փոխնախագահի պաշտոնը, ԼՀԿ-ն անհաջող նախընտրական քարոզարշավի հետեւանքով ստացել է բրոնզը, և կարող է ստանալ հանձնաժողովի մեկ նախագահի պաշտոն»,- ասաց նա՝ ընդգծելով, որ սա մրցույթ էր, որի ժյուրին ժողովուրդն էր, եւ եթե «Իմ քայլն» այլ կերպ քվեարկեր, կնշանակեր՝ վերանայում է ժողովրդի գնահատականը։ Քաղաքագետի կարծիքով հակառակ սցենարն այլ վտանգներ էլ ունի․ հետագայում որեւէ ուժ կմտածեր, որ իր խնդիրը ոչ թե ընտրություններում հաղթելն է և մեծամասնություն ձեւավորելը, այլ հաղթահարել 5 տոկոսանոց շեմը, և հետո սկսել կուլիսային բանակցություններ, այսինքն՝ փորձել դուր գալ ոչ թե ընտրողներին, այլ իշխող ուժին՝ մի բան, որ հատուկ էր ՀՀԿ-ի իշխանությանը։

Այնուամենայնիվ, ըստ նրա՝ տարակուսելի էր նաեւ «Իմ քայլի» միահամուռ քվեարկությունը․ քաղաքագետն ակնալում էր, որ 88 պատգամավորի մեջ կլինեին նաեւ մի քանիսը, որ կքեվարկեն ոչ թե թելադրանքով, այլ խղճի մտոք, այլապես․ ասաց, «Իմ քայլը» վերածվում է մի բանակի, որի հրամանատարը ինչ որոշի, այնպես էլ կանեն, ինչը ցանկալի երևույթ չէ․ «ուրեմն հետագայում կառավարությունը ինչ օրինագիծ բերի, բոլորը միանշանակ կո՞ղմ են քվեարկելու, բա ո՞ւր մնաց ներկուսակցական ժողովրդավարությունը»,- եզրափակեց քաղաքագետը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
Այսպես, իրավապաշտպան կազմակերպությունը ուշադրություն է դարձնում լրագրողական հետաքննությունների...
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
Ըստ կառավարության որոշման, Ադրբեջանի հարձակման հետևանքով տուժել է այս ընկերությանը պատկանող մի...
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
Շուտով կլրանա 2018 թ. իշխանափոխության 6 տարին, և վաղուց պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ոչ միայն...
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս...
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
Ըստ իրավաբանների, այն, որ այս ամենը կազմակերպված է իշխանությունների կողմից, վկայում է ոչ միայն այն...
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
Մենք համառոտ անդրադարձել ենք ՄԻՊ զեկույցին եւ արձանագրել, որ այն կենացների ժողովածու է հիշեցնում, չկա...
Ամենաշատ