News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մակեդոնիայի նախագահ Գեորգե Իվանովը եւ հանրապետության կառավարությունը մեղադրել են միմյանց՝ սահմանադրությունը խախտելու համար՝ այն բանից հետո, երբ «Ծառայողական լրատու» պաշտոնական պարբերականում հրապարակվեց ալբաներենին պաշտոնապես երկրորդ լեզվի կարգավիճակ տալու մասին օրենքը՝ առանց նախագահի ստորագրության, հաղորդում է РИА Новости-ն։

Պետության ղեկավարի եւ կառավարության միջեւ տարաձայնություններն առաջ եկան խորհրդարանի խոսնակ Թալաթ Ջաֆերիի կողմից հունվարի 15-ին «Ծառայողական լրատու» պաշտոնական տեղեկագրում  ալբաներենին պաշտոնապես երկրորդ լեզվի կարգավիճակ տալու մասին օրենքի հրապարակումից հետո, որից հետո փաստաթուղթը պետք է ուժի մեջ մտնի: Դրան հակադրվում են նախագահը եւ ընդդիմությունը:

Պաշտոնական տեղեկագրում օրենքի հրապարակումը խախտում է Մակեդոնիայի Հանրապետության Սահմանադրության 75-րդ կետը, քանի որ անօրինականություն է թույլ տրվել, ինչը հիմք է տալիս քրեական հետապնդման համար», - հաղորդել է Իվանովն իր  պաշտոնական հայտարաության մեջ:

 «Մակեդոնիայի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ իր քայլով խորհրդարանի նախագահն ընդդիմացել է ավանդույթին, որպեսզի արարողակարգային քայլը վերածվի նախադեպի, ինչը արգելափակում է համակարգի գործունեությունը եւ խախտում Սահմանադրությունը ... որովհետեւ նախագահը պարտավոր է օրենքը ստորագրել այն ժամանակ, երբ Ժողովը կհաստատի այն երկրորդ անգամ», - լուսաբանել են երկրի ղեկավարի համար կառավարությունից:

2018 թ. մարտին Մակեդոնիայի նախագահը կրկնակի անգամ հրաժարվել է ստորագրել երկրի երկրորդ պաշտոնական լեզվի մասին օրենքը: Վարչապետ Զորան Զաեւի Մակեդոնիայի Սոցիալ-դեմոկրատական ​​միության շուրջ ստեղծված իշխող դաշինքի պատգամավորներն օրենքն ընդունել են ընդդիմության հետ լարված քննարկումներից հետո եւ քաղաքացիների բողոքների ֆոնին՝ 64 ձայնի (120 խորհրդարանականներից) առավելությամբ: Մինչ այդ, հունվարի կեսերին Իվանովը վետո էր դրել փաստաթղթի վրա եւ վերադարձրել այն խորհրդարան՝ վերանայման: Մակեդոնիայի ներկայիս ղեկավարի պաշտոնավարման ժամկետը լրանում է մայիսին, ապրիլին նոր ընտրություններ են սպասվում: Իվանովը նախագահում է երկու ժամկետ եւ չի կարող կրկին առաջադրվել որպես թեկնածու:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ