News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովը շարունակում է հունվարի 14-ին մեկնարկած իր անդրանիկ նստաշրջանը: Նշենք, որ վերջին երկու օրերին խորհրդարանը հասցրեց ընտրել ԱԺ նախագահ (այդ պաշտոնում միաձայն ընտրվեց Արարատ Միրզոյանը), ԱԺ փոխնախագահներ (Լենա Նազարյան, Ալեն Սիմոնյան եւ Վահե Էնֆիաջյան) (ֆոտոռեպորտաժ):

Այսօր ԱԺ-ն կշարունակի ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը: Նշենք, որ նոր խորհրդարանը 9-ի փոխարեն կունենա 11 մշտական հանձնաժողով, որից 8-ը բաժին կհասնի «Իմ քայլը» դաշինքին, երկուսը՝ ԲՀԿ-ին եւ մեկը՝ «Լուսավոր Հայաստանին»:

ԱԺ անդրանիկ նստաշրջանի օրակարգում են նաեւ Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը, ինչպես նաեւ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկումը, որով նախատեսվում է կրճատել նախարարությունների թիվը՝ 17-ից դարձնելով 12:

Հիշեցնենք, որ ԱԺ առաջին նստաշրջանն ավարտվում է Ազգային ժողովի նախագահի եզրափակիչ ելույթով եւ հերթական նստաշրջանի գումարման օրվա մասին հայտարարությամբ:

Այս խորհրդարանն ունի 132 պատգամավոր եւ երեք խմբակցություն, իսկ նախորդ ԱԺ-ն ուներ 105 պատգամավոր եւ 4 խմբակցություն: «Իմ քայլը» դաշինքն ունի 88 պատգամավոր, ԲՀԿ-ն՝ 26 եւ «Լուսավոր Հայաստանը»՝ 18 պատգամավոր:

Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն Ազգային ժողովը վարչապետ չի ընտրելու, այլ «ՀՀ նախագահը խորհրդարանի ձեւավորումից անմիջապես հետո անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին», իսկ կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից  հետո 15-օրյա ժամկետում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ