News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իտալիայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիի խոսքերով, գումարները, որոնք ամեն օր հավաքվում են հռոմեական ամենահայտնի շատրվան Տրեւիից, կշարունակեն ուղղվել բարեգործությանը, հաղորդում է РИА Новости-ն։

Ավելի վաղ տեղական լրատվամիջոցները, հղում անելով հռոմեական իշխանությունների որոշմանը, գրել էին, որ զբոսաշրջիկների կողմից շատրվանի մեջ նետվող մետաղադրամները, որոնց ընդհանուր «տարեկան շրջանառությունը» մեկ ու կես միլիոն եվրոի է հասնում, ապրիլից քաղաքային բյուջե կմտնեն:

Այս քայլի քննադատությամբ հանդես է եկել խոշորագույն բարեգործական կազմակերպություն Caritas-ը, որի հաշվին էին գնում միջոցները: Նրա ներկայացուցիչների կարծիքով, նման եկամտի կորուստը կհարվածի բնակչության ամենաաղքատ շերտին:

«Caritas-ը եւ հազարավոր մարդիկ, որոնց օգնում են նրա աշխատակիցները, կարող են հանգիստ լինել: Ես հաստատում եմ, որ նրանք կլինեն բարեգործական հասարակայնության  տրամադրության ներքո: Ոչ ոք երբեք չի մտածել այդ միջոցներից զրկել Caritas-ին»,-ասել է Ռաջին՝ Osservatore Romano կաթոլիկական պարբերականին արած մեկնաբանության մեջ:

Մետաղադրամները, որոնք, ի հիշատակ Հռոմ ճանապարհորդության, նետում են շատ զբոսաշրջիկներ, 2001 թվականից ուղղվում են բարեգործությանը` ի շահ Caritas-ի: Ամեն առավոտ Հռոմի Acea էներգետիկ ընկերության աշխատակիցները, որը նաեւ զբաղվում  է քաղաքի ջրամատակարարմամբ, գումարը փոշեկուլով հավաքում են շատրվանի հատակից, դրանք կնքում են տոպրակների մեջ եւ ուղարկում տեսակավորման, որտեղ մետաղադրամները բաժանվում են ըստ արժույթների` դրանց շահավետ փոխանակման հնարավորությամբ: Այնուհետեւ միջոցները փոխանցվում են են Caritas-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ