News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները երրորդ բողոքն են պատրաստվում ներկայացնել ՄԻԵԴ: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից  Արամ Օրբելյանը։ Նա չբացառեց, որ ՄԻԵԴ  ներկայացվելիք գանգատում կներառեն Եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածով նախատեսված հիմքը։

Նշենք, որ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի համապատասխան հոդվածը սահմանում է, որ իրավունքների եւ ազատությունների թույլատրվող սահմանափակումները չի կարելի այլ նպատակներով կիրառել, քան նախատեսված է կոնվենցիայով։ Խոսքն ըստ էության Քոչարյանի՝  քաղբանտարկյալ լինելու հարցի մասին է։

Բացի այդ պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքում ներառել միջազգային մի շարք կառույցների կողմից քաղբանտարկյալ եզրույթի վերաբերյալ տրված սահմանումները, որն ըստ Օրբելյանի՝  ակնհայտորեն վերաբերվում է նաեւ Ռոբերտ Քոչարյանին։

Նա նշեց, որ հայկական դատական ատյաններում Քոչարյանի` քաղբանտարկյալ լինելու հարցը չի քննարկվում.  «Այստեղ ցույց ենք տալիս իրավական խախտումները եւ դրանց դեմ բողոքներ ենք ներկայացնում: ՄԻԵԴ դիմելը կախված չէ միայն այսօրվա դատական նիստի արդյունքից, որը իհարկե կարեւոր է, բայց հաշվի է առնվելու նաեւ ընթացքը: Անհրաժեշտ են նաեւ դատարանի պատճառաբանություններն ու հիմնավորումները»,- ասաց նա։

Օրբելյանը  տեղեկացրեց, որ պաշտպանական կողմը դիտարկում է Հայաստանում եւ Հայաստանից դուրս գործունեություն ծավալող տարբեր իրավաբանների եւ իրավաբանական կառույցների դիրքորոշումները ՄԻԵԴ  ներկայացվելիք գանգատում ներառելու հարցը. «Այս պահին քննարկումների մեջ ենք Ֆրանսիայի եւ Ռուսաստանի իրավական դոկտորների հետ, որոնց կողմից Քոչարյանին առնչվող հարցերի վերաբերյալ տարբեր կարծիքներ են հնչել. դրանք եւս բողոքում կներառվեն»,- ասաց նա։ 

Նշենք, որ քիչ  առաջ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում վերսկսվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը։ Երկրորդ նախագահի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել Քոչարյանի պաշտպանները, իսկ  ՀՔԾ–ն միջնորդել է  եւս երկու ամիս ժամանակով երկարաձգել Քոչարյանի կալանքի ժամկետը։ Այս պահին դատարանում քննարկվում է ՀՔԾ-ի միջնորդությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ