News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քենիայի անվտանգության ուժերը չեզոքացրել են բոլոր 6 զինյալներին, որոնք մասնակցում էին Նայրոբիում Dusit հյուրանոցի վրա հարձակմանը, որի զոհ է դարձել 15 մարդ, հայտնում է տեղական Star թերթը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրին:

Հրատարակության զրուցակցի տվյալներով՝ 5 զինյալները չեզոքացվել են հատուկ նշանակության ջոկատի կողմից, մեկ մահապարտ ահաբեկիչ երեքշաբթի հարձակման ժամանակ պայթեցրել է իրեն:

Երեքշաբթի Նայրոբիում Dusit հյոևարնոցի մոտ պայթյուն էր տեղի ունեցել, հրաձգություն սկսվել: Իրավապահ մարմինները կատարվածը որպես ահաբեկչական ակտ են դիտարկում: Վերջին տվյալներով 15 մարդ մահացել է, 30-ը՝ վիրավորվել: Reuters-ի տվյալներով՝ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Աշ-Շաբաբ» արմատական խմբավորումը, որը հիմանկանում գործում է Սոմալիում:

Ավելի վաղ Reuters-ը հաղորդել էր, որ շենքում դեռ տասնյակ մարդիկ կան, տարհանումը շարունակվում է:

Մահացածների ինքնությունը հաստատվել է նրանց փաստաթղթերով, զոհերի թվում Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի քաղաքացիներ կան:

Մնացած 11-ը քենիացիներ են, երկու մահացածների մոտ անձը հաստատող փաստաթուղթ չի եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ