News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովում պետք է քաղաքական, այլ ոչ թե անձնավորված ելույթներ հնչեն: Հունվարի 16-ին Ազգային ժողովում այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ մեկաբանելով եւ գնահատելով պատգամավորների միջեւ լեզվակռիվը:

Նրա խոսքով՝ խորհրդարանն այն տեղը չէ, որտեղ պետք է եւ կարելի է անձնական հարաբերություններ պարզել.

«Ես հարգում եմ պատմությունը, բայց գիտեմ մեկ բան, պարոն Բաբաջանյան, եւ դա ասում եմ բարեկամաբար, խնդրում եմ, իմ խոսքերը քամահրանքով մի ընդունեք: Պատմությունը երկու բան է ցույց տալիս. այն երբեք չի ժպտում այն մարդուն, որը փորձում է հաստատվել՝ վկայակոչելով այլ մարդկանց անցյալը եւ երկրորդ՝ այն հսկայական տեղեկատվությունը, որը դուք ներկայացրեցիք այս լսարանաի դատին, չեմ կարծում, որ դա տվյալ փաստերի հաստատման հարցով մի քանի օրվա աշխատանքի արդյունք է: Ենթադրվում է, որ դա երկարատեւ աշխատանքի արդյունքում ստացված նյութ էր», - նշեց Պետրոսյանը:

Նման արարքն ըստ պատգամավորի խորհրդարանին պատիվ չի բերում: Այնուամենայնիվ, Պետրոսյանն ընդգծեց, որ խմբակցությունների միջեւ թշնամանալու անհրաժեշտություն չկա, քանի որ պատգամավորները կարող են ընդդիմադիրներ լինել, բայց ոչ թշնամիներ:

«Մի փորձեք սեպ խրել մեր հարաբերություններում: Ի վերջո, կա այսպիսի ճշմարտություն. Մթության մեջ անհնար է բարգավաճել, իսկ լույսն առանց բարգավաճման պարզապես անօգուտ է», - եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ելույթում, անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում նշանակումներին, հայտարարել էր, որ երկար տարիներ շարունակ «Հայաստանի դեսպաններ են նշանակվել, որոնք կասկածելի կենսագրություն եւ քրեական անցյալ են ունեցել»: Ընդ որում՝ նա ընդգծել էր, որ դրա վառ օրինակն է Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը: Նման ելույթը տհաճ էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Արման Աբովյանի համար, որը նախկինում եղել է նշված դեսպանի խորհրդականը: Նա իր պատասխան ելույթում նշեց, որ Բաբաջանյանի արտահայտած քննադատությունը ադրբեջանամետ է եւ իրականությանը չի համապատասխանում:

Աբովյանի պատասխան ելույթը խորհրդարանում իրարանցում առաջացրեց, մասնավորապես՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների շրջանում: Արդյունքում՝ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եւ ԲՀԿ-ից պատգամավոր Հրանտ Մադաթյանի միջեւ լեզվակռիվ ծագեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ