News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կարճ ժամանակ անց հասկացանք՝ Փաշինյանի ու նոր իշխանության կողմից հարգանք չկա մեր հանդեպ: Այս մասին, Դաշնակցության Ընդհանուր ժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Գարնանը տեղի ունեցած իրադարձությունները մենք համարում ենք համաժողովրդական զարթոնք, որը եկավ թոթափելու երկրում երկար տարիներ ծանրացած անարդարությունները։ Այն եկավ վճռական եւ վերջնական ոչ ասելու երկրում առկա խտրական քաղաքականությանը, սոցիալական անարդարությանը, կաշառակերությանը, անգործությանն ու աղքատությանը։

Սակայն ինչ որ ուժեր լավագույնս օգտագործեցին ժողովրդի արդարացի դժգոհություններն ու պոռթկումը հետապնդեցին նպատակներ, որոնք ոչ մի առնչություն չունեին ժողովրդի դժգոհությունների, ցանկությունների, պահանջների հետ։

Ժողովրդական շարժումը գեղեցիկ էր ու հուժկու, արդարացի էր ու տարերային եւ միեւնույն ժամանակ՝ անխուսափելի: Չնայած շարժման առաջնորդների հետապնդած նպատակներն ու ծրագրերը մեզ համար անորոշ էին, այդուամենայնիվ ուզեցինք հավատալ, որ ժողովրդական նման մեծ ալիքը ընդունակ է զգաստության, պատասխանատվության այնպիսի մակարդակի բարձրացնել նրանց, որ կարողանան ձեռք բերած վստահության բացառիկ մանդատը լավագույնս օգտագործել իրապես ազգային, անկախ, ժողովրդավարական հզոր երկիր ունենալու համար:

Մենք համագործակցության ձեռք մեկնեցինք, բանակցությունների մեջ մտանք, Նիկոլ Փաշինյանի մակարդակով մեզ հավատացրին, որ հարգանքով են վերաբերում մեր կուսակցությանը, շատ լավ գիտակցում են, թե մենք ինչի համար եւ ինչ անելու համար ենք կոալիցիայի մաս կազմել։ Պայմանավորվեցիք հինգ հիմնական հարցերի շուրջ, թվում էր ամեն ինչ դեպի լավն է գնում, սակայն շատ կարճ ժամանակ հետո հասկացանք՝ ոչ հարգանք կա, ոչ պայմանավորվածությունների նկատմամբ հավատարմություն, ոչ էլ այլ տեսակետ լսելու հանդուրժողականություն։

Պարզ էր՝ եթե ընդհանուր ծրագիր կա երկիրն իր ազգային ուղեգծից հանելու, անտեսելու ազգային շահերն ու օրակարգերը՝ այդտեղ Դաշնակցությունը ոչ միայն տեղ չունի, այլեւ` անընդունելի է: Ուստի ամեն ինչ պետք էր անել այն պառակտելու, վարկաբեկելու համար։ Մի խոսքով՝ հեռու ու մոտ պատմության ընթացքում քանիցս կատարված փորձերի կրկնություն, որոնց հեղինակներն այդպես էլ չհասկացան, որ կա ու կմնա Դաշնակցությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ