News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չի մեկնաբանել Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի բանակցությունները՝ ի դեպ, նշելով արտաքին քաղաքականություն վարելու հարցում Սպիտակ տան ղեկավարին խանգարելու ամերիկյան Կոնգրեսի փորձերի անօրինականությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը

«Կա այսպիսի հասկացություն՝ դիվանագիտության մշակույթ, բանակցությունների մշակույթ, միջպետական մակարդակով շփվելու մշակույթ: Եվ սա ենթադրում է քաղաքավարության պահպանում եւ այն նորմերի պահպանում, որոնք գոյություն ունեն շփվող պետություններից յուրաքանչյուրում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը մեծ մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով ԱՄՆ-ում հրապարակումներն այն մասին, որ Թրամփն իբր թաքցրել է Պուտինի հետ իր բանակցությունների մանրամասները:

Լավրովը նշել է, որ ԱՄՆ Սահմանադրությունը երկրի նախագահին արտաքին քաղաքականությունը որոշելու եւ վարելու իրավունք է վերապահում: «Այն, որ այդ իրավունքը Կոնգրեսի կողմից հարձակումների է ենթարկվում, մենք տեղյակ ենք, այդ մասին շատ է գրվում… Բայց դա այդ հարձակումները սահմանադրական չի դարձնում եւ դրանք պակաս անօրինական չի դարձնում: Եվ ես չեմ մեկնաբանի այն գործողությունները, որոնք վարչակազմը նախաձեռնում է իր իրավասությունների համաձայն, որոնք ունեն նախագահն ու վարչակազմը»,- շեշտել է ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:

Նա նշել է, որ ինքն «ուղղակի արդեն դժվարանում է մեկնաբանել այն, ինչ տեղի է ունենում Միացյալ Նահանգներում նախագահ Թրամփին ներկայացվող մեղադրանքների շուրջն այն մասին, որ նա ռուսական գործակալ է»: «Իմ կարծիքով՝ սա պարզապես ամերիկյան մամուլի համար լրագրության ստանդարտների այնպիսի նվազեցում է, այնպսի անշնորհակալ գործ, որ չեմ կարողանում հավատալ, որ Միացյալ Նահանգներում լրագրողները անկեղծորեն, մասնագիտորեն զբաղվում են այս խնդիրներով»,- ասել է Լավրովը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ