News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արցախի հարցում ստատուս – քվոյի պահպանման ջատագովն են Ռուսաստանը եւ Իրանը: Այս մասին, Դաշնակցության Ընդհանուր ժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ղարաբաղյան հարցի սառեցման ռազմավարությունը սկսում է փոխարինվել գերտերությունների հակամարտությամբ պայմանավորված Միջերկրականից մինչեւ Կասպիականն ընկած տարածաշրջանում ուժերի վերադասավորմամբ, ինչն իր հիմքում ունի մի կողմից՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու, իսկ մյուս կողմից՝ հակաիրանական ճակատ ձեւավորելու նպատակադրումներ։

Համաշխարհային մրցապայքարի այս թատերաբեմում, որի մեջ ակամա հայտնվել ենք մենք, նկատի չեն առնվում կոնկրետ երկրների արտաքին ու ներքին քաղաքականության մեջ առկա առանց այդ էլ չափազանց նուրբ յուրահատկություններն ու շահերը։

Իշխանափոխությունից հետո Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Իրան հարաբերություններում առաջ եկած բարդությունները վկայում են, որ սկսել է

գործել մշակված ռազմավարությունը։ Այժմ, Ղարաբաղյան հարցում, ստատուս – քվոյի պահպանման ջատագովն են Ռուսաստանը եւ Իրանը, ուստի այս պետությունների հետ առաջ եկած հարցերի արագ կարգավորումը այլընտրանք չունի։

Պետք է գիտակցել՝ տարածաշրջանային ներկա քաղաքական ներկապնակում մեր կամքից անկախ, գտնվում ենք Արեւմուտք-Թուրքիա-Ադրբեջան եւ ՌԴ-ՀՀ-Իրան ռազմաքաղաքական հատման դիրքում։

Առանց որեւէ բեւեռի հանդեպ հակակեցվածք ընդունելու պետք է ձեւավորել սեփական օրակարգը, որը չի կարող լինել միջազգային ազդեցությունների բաժանման այլոց օրակարգը, այլ պետք է լինի մեր անվտանգությունը, որը խարսխված է ՀՀ առանցքի եւ ՌԴ հետ ռազմավարական դաշինքի ու դարավոր բարեկամ Իրանի հետ:

Նման պայմաններում տարածաշրջանով շահագրգիռ գերուժերի շահերի միջեւ հավասարակշռության պահպանման խնդրի հետ միասին անհրաժեշտ է նաեւ Արցախյան հարցում ներազգային կոնսեսուսի ապահովումը, ինչը, մեղմ ասած, չի կարեւորվում մեր այսօրվա իշխանությունների կողմից։

Դժվար չէ հասկանալ, որ մենք մաս ենք կազմել մի ծրագրի, որը գործադրվել է հանգրվան առ հանգրվան՝ քառօրյա պատերազմ, ՊՊԾ գնդի գրավում, իշխանափոխություն, դեկտեմբեր 9-ի Ազգային Ժողովի ընտրություններ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ