News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նոր իշխանությունները չեն արտահայտում ժողովրդական շարժման տրամադրությունները եւ անկարող են լուծել այն խնդիրները, որոնց համար էլ սկիզբ առավ այդ շարժումը: Այս մասին, Դաշնակցության Ընդհանուր ժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ակնհայտ է, որ ազգային կառույցները համարվում են անընդունելի եւ ուղղակի կամ անուղղակի միջոցներով, հակառակ հրապարակավ հնչեցրածհավաստիացումների, դառնում են թիրախ, որոնց շուրջ փորձում են բացասական մթնոլորտ ստեղծել, վարկաբեկել կամ պառակտել։ Այդ թիրախների շարքում են հայկական բանակը, հայկական ազգային եկեղեցին, հայկական ազգային կուսակցությունները, կազմակերպված Սփյուռքը, ազգային արժեհամակարգը։

Այս ամենը նկատի ունենալով, կարելի է փաստել, որ նոր իշխանությունները չեն արտահայտում ժողովրդական շարժման տրամադրությունները եւ անկարող են լուծել այն խնդիրները, որոնց համար էլ սկիզբ առավ այդ շարժումը:

Բայց սա դեռ ամենավտանգավորը չէ: Անփորձությամբ, սխալ կառավարմամբ եւ անորակ կադրերով իշխանությունները կարող են վատագույն դեպքում երկիրը մի քանի տարով հետ գցել իր բնականոն զարգացումից:

Ավելի վտանգավոր են այն միտումները, որոնք երեւակվում են ազգային խնդիրներին վերաբերող նոր իշխանությունների որդեգրած քաղաքականության մեջ: Այդ միտումները, եթե ընդամենը սխալմունքի հետեւանք են՝ դարձյալ վտանգավոր են, բայց եթե ծրագիր են՝ ապա կարող են կործանարար լինել, եւ այլեւս խոսք չի կարող գնալ երկիրը մի քանի տարով իր զարգացումից հետ գցելու մասին, այլ խոսք կարող է գնալ երկիրը կորցնելու մասին:

Ուստի այս պայմաններում մեզ այլ ելք չի մնում, քան դիրքավորվել ներքին վտանգներին դիմակայելու համար: Լինելով կառավարությունից եւ խորհրդարանից դուրս՝ շարունակել լինել ժողովրդի կողքին՝ անընդհատ եւ ամենուրեք եւ ժողովրդի հետ միասին չթողնել, որ մինչեւ հաջորդ ընտրություններ կառավարությունը եւ խորհրդարանը ճակատագրական սխալներ անեն, իսկ հաջորդ ընտրություններին արդեն տուն ուղարկել այս իշխանություններին եւ ստանձնել երկրի ամբողջական ղեկավարման գործը։

Մինչեւ հաջորդ ընտրություններ Հայաստանը պետք է ապրի, ուրեմն՝ Մեր երկրի անվտանգության ապահովման եւ Արցախի հարցի արդարացի լուծման խնդիրների համադրումը Հայաստանի հետագա զարգացման ռազմավարության հետ որեւէ այլընտրանք չունի։

Չզիջելով զարգանալու եւ առաջադիմելու նախապայմանը խաղաղության արտաքին ու ներքին կռվանների ամրապնդումն է, երկրի արտաքին հավասարակշռության շուտափույթ վերականգման եւ նրա դիմադրողականությունը ապահվող կառույցների հզորացումը։

Օրվա մարտահրավերները խորապես գիտակցելուց հետո անհրաժեշտ է վերադիրքավորվել արդյունավետ պայքարի համար»:

Տպել
Ամենաշատ