News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը հունվարի 14-16-ը Աբու Դաբիում մասնակցում է «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումին, որին ներկա են աշխարհի տարբեր երկրների շուրջ 4000 մասնակիցներ, այդ թվում՝ պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ:

Այս մասին հայտնում են նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Էրիկ Գրիգորյանը՝ որպես Միացյալ Արաբական Էմիրությունների կլիմայի փոփոխության եւ շրջակա միջավայրի նախարար Թանի Ահմեդ Ալ Զեյուդի հյուր, ներկա է եղել ֆորումի բացման արարողությանը եւ «Զայեդ կայունություն» մրցանակաբաշխության միջոցառմանը։

Այցի ընթացքում բնապահպանության նախարարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կլիմայի փոփոխության եւ շրջակա միջավայրի նախարարության միջեւ կստորագրվի փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրի շրջանակներում կողմերը կիրագործեն համատեղ ծրագրեր շրջակա միջավայրի պահպանության բնագավառում։

Տպել
Ամենաշատ