News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների թվում առավել կարեւորը Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովն է: Հունվարի 16-ին ԱԺ նիստում այս մասին հայտարարեց սփյուռքի նախկին նախարար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, որը եւ համարվում է այդ հանձնաժողովի նախագահի թեկնածուն:

Նրա խոսքով՝ այս ոլորտում աշխատանքներ շատ կան: Նա վստահություն հայտնեց, որ կատարելիք աշխատանքը դրական արդյունքներ կունենա: «Ավանդաբար գործադիր իշխանությունը ստանձնել է օրինագծերի առյուծի բաժինը, եւ սա անչափ բնական է, որովհետեւ կառավարությունում աշխատելիս ակնհայտ են դառնում բոլոր բացթողումները, որոնք թույլ չեն տալիս առաջ ընթանալ: Իմ կողմից կարող եմ նաեւ հավաստիացնել, որ սփյուռքի նախարարի պաշտոնում աշխատելու իմ կարճատեւ փորձը կօգտագործվի այս հանձնաժողովում աշխատելիս»,- շեշտեց նախկին նախարարը:

Ընդ որում՝ թեկնածուն հատուկ նշեց ընդհանուր եւ բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումների կարեւորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ