News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պարոնայք նորընտիր պատգամավորներ, Ձեզանից առաջ էլ է կյանք եղել, ձեզանից հետո էլ է լինելու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Խորհրդարանն այսօր քննարկում եւ առաջարկում էր տարբեր երկրներում ՀՀ դեսպանների նշանակումից հետո, դեսպանընկալ երկիր մեկնելուց առաջ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով հրավիրելու եւ տվյալ երկրի հետ առկա հարաբերությունները քննարկելու համար:

Ի գիտություն նորընծա պատգամավորների, ասեմ, որ ինչպես իրենք են ասում «Հին Հայաստանում» այդ պրակտիկան կիրառվում էր եւ ավանդույթի ուժ էր ստացել: Նախկինում բազմաթիվ նորամուծություններ են իրականացվել, եւ պարգամավոր Մարուքյանը դրանցից որոշների մասին խոսեց իր ելույթում:

Էդմոն Մարուքյանը, Շիրակ Թորոսյանը, Վահե Էնֆիաջյանը նախկինում էլ ներգրավված են եղել հանձնաժողովի աշխատանքներում եւ այդ առումով ինստիտուցիոնալ հիշողության կրողներ են:

Կարծում եմ բացառապես ռոմանտիզմով օծված մեր երիտասարդներին մատնացույց կանեն խորհրդարանական դիվանագիտության նրբությունների, բարդությունների, շահերի եւ դրանց դրսեւորումների մասին: Իսկ երբ բախվեն առաջին իսկ դժվարությունների հետ, հուսով եմ կհասկանան, որ խոսելով երկիր չես զարգացնի. աշխատել է պետք, եւ որ խորհրդարանական դիվանագիտությունն էլ է լռություն սիրում:

Արտաքին հարաբերությունների նախկին հանձնաժողովների եւ բարեկամական խմբերի շնորհիվ ինչպես նաեւ դեսպանների աջակցությամբ խորհրդարանական սերտ ու գործնական երկկողմ հարաբերություններ էին ձեւավորվել Ռուսաստանի, Վրաստանի, Իսրայելի, Ֆրանսիայի, Չինաստանի, Իրանի, Գերմանիայի, Չեխիայի, Սլովակիայի, Լիտվայի, Լատվիայի, ԱՄՆ-ի, Բելգիայի, Լիբանանի, Ռումինիայի, Իսպանիայի, Մեքսիկայի, Հունաստանի, Կիպրոսի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ղազախստանի, Բելոռուսի, Շվեցարիայի, Իտալիայի, Կանադայի, Լեհաստանի, Բուլղարիայի, Շվեդիայի, Նիդեռլանդների, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Հնդկաստանի խորհրդարանների հետ:

Ձեւավորված գործընկերության շնորհիվ հնարավոր է եղել Եվրոպական խորհրդարանում, ԵԽԽՎ-ում, ԵԱՀԿ ԽՎ-ում, ՍԾՏՀ ԽՎ-ում, Եվրանեսթ ԽՎ-ում, ԱՊՀ ԽՎ-ում, ՀԱՊԿ ԽՎ-ում, Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ում հետեւողականորեն պաշտպանել հայկական շահերն ու իրականացնել նաեւ նախաձեռնողական քաղաքականության:

Երկկողմ ձեւաչափերում կասեցվել կամ բացառվել են ադրբեջանական նախաձեռնությունները՝ այս կամ այն խորհրդարանում հակահայկական բանաձեւերի ընդունման նպատակով: Այդ հարաբերությունները խթանել են ՀՀ անվտանգության ապահովմանը, արցախյան հիմնախնդրի պատշաճ ներկայացմանը (նախորդ տարիներին տասնյակ խորհրդարանականներ են այցելել Արցախ), տարածաշրջանային ինտեգրմանը, տնտեսական հետաքրքրությունների ձեւավորմանը, ՀՀ-ԵՄ համաձայնագրի առաջ մղմանը, Ցեղասպանության 100-ամյակի միջազգայնացմանը, համապատասխան հայտարարությունների ընդունմանը, տվյալ երկրի խորհրդարաններում քաղաքական նպաստավոր միջավայրի ձեւավորմանը, հայկական մշակութային ժառանգության հետ կապված խնդիրների վերհանմանը, երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացմանը եւ այլն:

Պարոնայք նորընտիր պատգամավորներ, Ձեզանից առաջ էլ է կյանք եղել, ձեզանից հետո էլ է լինելու: Նախ եւ առաջ սովորեք եղածը պահպանել եւ հնարավորության դեպքում նաեւ զարգացնել: Հավատացեք, դա շատ կարեւոր է:

Հաջողություն եմ մաղթում ՀՀ ԱԺ նոր կազմավորվող արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին, բարեկամական խմբերին ու խորհրդարանական պատվիրակություններին: Պատրաստ եմ աջակցել՝ ըստ անհրաժեշտության:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ