News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


«Տոյոտա Քեմրի»-ները գնվել է մեկ տարի առաջ ԱԺ նախորդ ղեկավարության կողմից: Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, փոխնախագահներ Ալեն Սիմոնյանի եւ Լենա Նազարյանի համար նոր «Տոյոտա Քեմրի» ավտոմեքենաներ են գնվել:

«Չի եղել նոր մեքենայի մասին խոսք: Ընդհակառակը, քննարկվում է Ազգային ժողովի պարկում գտնվողն մեքենաների քանակը նվազեցնելու մասին թեման»,-ասաց նա:

Հարցին, թե հատկապես ով է զրկվելու մեքենայից, Լենա Նազարյանը պատասխանեց, որ հարցը քննարկվում է, երբ որոշվի, կիմանաք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ